Billboard ամսագիրը ընտրել է տասնամյակի գլխավոր արտիստին

11:32 • 15.12.09

Billboard ամերիկյան երաժշտական ամսագիրը կազմել է վերջին տասնամյակի ամենահաջողակ արտիստների ցանկը: Վարկանիշային աղյուսակը կազմվել է` հաշվի առնելով Միացյալ Նահանգներում այս կամ այն երաժշտի վաճառված ձայնասկավառակների քանակության և հիթ շքերթների տվյալները 1999թ. դեկտեմբերի 4-ից մինչև 2009թ. նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է lenta.ru-ն:

Վերջնական հաշվարկների համաձայն` տասնամյակի գլխավոր արտիստ է ճանաչվել ռեփեր Էմինեմը, ում հինգ ձայնասկավառակներից չորսը հանդես են եկել Billboard 200 հիթ շքերթի առաջին հորիզոնականներում:

Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ տեղերին, ապա Էմինեմին հաջորդում է ամերիկացի R&B երգիչ Աշերը, իսկ երրորդ տեղում է ռեփեր Նելին:

Իգական սեռի լավագույն աստղերի ցանկում, ըստ Billboard-ի վարկածի, առաջատարն է երգչուհի Բեյոնսեն, որն արդեն ճանաչվել է գլխավոր փոփ երգչուհի, ինչպես նաև տասնամյակի լավագույն երգի կատարող: