Ռոքն ու կարաոկեն` երևանյան ակումբում
Դեկտեմբերի 25-ին երևանյան Aftershok ակումբում կկայանա երեկույթ, որ կազմակերպիչները կոչել են Rock the party: Առաջին անգամ երևանյան ակումբային կյանքում կմիավորվեն ռոքն ու կարաոկեն` կենդանի երաժշտությամբ:
Նախաձեռնությունը Barceghyan media factory-ինն է, որի մտահղացմամբ երեկոյի հյուրերը հնարավորություն կունենան 100 երգերի ցանկից ընտրել ու երգել իրենց ցանկացածը` լեգենդար ռոք հիթերից մինչև նորահայտ անուններ:










