Կցուցադրվի «Նարեկացի որոնելիս» ֆիլմը
Դեկտեմբերի 23-ին Նարեկացի արվեստի միությունում կցուցադրվի Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է այս տարվա նոյեմբերին: Գրիգոր Նարեկացու և նրա հանրահայտ գործի մասին պատմող այս ֆիլմի հիմքում զրույցներ են մի շարք ճանաչված արվեստագետների հետ, հնչում է նաև հոգևոր երաժշտություն: «Նարեկի» տեքստը ընթերցում է Սոս Սարգսյանը, իսկ ռուսերենը հնչում է Ինոկենտի Սմոկտունովսկու ձայնով:
Ֆիլմում նկարահանվել է Հայաստանի պետական կամերային երգչախումբը, որը կատարում է Ալֆրեդ Շնիդկեի ստեղծագործությունները: Վերջինս Նարեկացու ստեղծագործության մի հատվածի հիման վրա գրել է երաժշտություն, որն էլ հնչում է ֆիլմում:
«Նարեկացի որոնելիս» կինոնկարը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության և Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:










