«Անառակ որդու վերադարձը» ֆիլմը կցուցադրվի Իրանում
2010թ. հունվարի 25-ից փետրվարի 4-ը Նարինե Մկրտչանի և Արսեն Ազատյանի ֆիլմը՝«Անառակ որդու վերադարձը» կմասնակցի Թեհրանի Fajr 28-րդ միջազգային կինոփառատոնին։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Արսեն Ազատյանը։
Ֆիլմը ներառված է միջազգային մրցութային ծրագրում, որի շրջանակում տեղի կունենա ֆիլմի իրանական պրեմիերան:
Կինոռեժիսորը հավելեց, որ 2010թ. հունվարի 14-ից կսկսվեն նաև ֆիլմի պարբերական ցուցադրումները Սանկտ Պետերբուրգում:
Ավելացնենք, որ նոյեմբերին տեղի ունեցան «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի գերմանական և հնդկական պրեմիերաները։










