Սոս Սարգսյանին բացահայտելու հնարավորություն Նարեկացի արվեստի միությունում
Այսօր` դեկտեմբերի 24-ին, Նարեկացի արվեստի միությունը կհուրընկալի անվանի դերասան, բեմադրիչ, Համազգային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանին: Ավելի վաղ նույն կենտրոնում հյուրընկալվել էր նաև Երվանդ Մանարյանը:
Նարեկացի արվեստի միության այս նոր նախաձեռնությունը կոչված է մերօրյա մեծանուն արվեստագետների հետ պարբերաբար կազմակերպվող զրույց-քննարկումների միջոցով պարզել, թե ինչպիսին են նրանք իրականում և որքանով են տարբերվում իրենց կերտած կերպարներից: Այս հանդիպումների ընթացքում հնարավորություն է ստեղծվում անմիջական մթնոլորտում քննարկել արվեստի դերն ու մշակութային դաշտի խնդիրները:










