Պատանի Լենոնի մասին պա տմող ֆիլմն արդեն վարձույթումէ

12:12 • 26.12.09

Կինոնկարի գործողությունները, որ կոչվում է «Տղան ոչ մի տեղից», ծավալվում են Լիվերպուլում, որտեղ 15-ամյա հանդուգն և ինքնավստահ Լենոնը փորձում է գտնել իր կյանքի ուղին։ Այդ մասին հաղորդում է rusnovosti.ru-ն։

Լեգենդար «բիթլի» մասին ֆիլմը Մեծ Բրիտանիայում վարձույթի է հանվել այսօր։ Ֆիլմի ռեժիսոր Թելոր Վուդի համար սա առաջին աշխատանքն է մեծ կինոյում։

Պատանի Ջոն Լենոնին մարմնավորել է բրիտանացի դերասան Ահարոն Ջոնսոնը։ Նշենք նաև, որ ֆիլմի նկարահանումից հետո լուրեր են շրջանառվում, թե 19-ամյա Ջոնսոնն ամուսնացել է կինոնկարի ռեժիսոր 42-ամյա Թեյլոր Վուդի հետ։