Իտալիայում գտել են Պիկասոյի նկարազարդած կիթառը

12:22 • 30.12.09

Իտալիայում գտել են փոքր կիթառ, որը ժամանակին նկարազարդել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոն։ Կիթառը հայտնաբերել են Հռոմից ոչ հեռու՝ մի գործարարի առանձնատանը։ Այս մասին հաղորդում է lenta.ru-ն։

Կիթառն սկսել էին փնտրել Պիկասոյի ընկերներից մեկի կնոջ խնդրանքով։ Ըստ նրա՝ Պաբլո Պիկասոն գունազարդել էր այդ կիթառը իր դստեր՝ Պալոմայի համար, իսկ հետո նվիրել ընկերոջը։ Վերջինս խոստացել էր տեղադրել այն ապակե արկղի մեջ և ներկայացնել ցուցադրության։

Սակայն հետագայում կիթառն անհետ կորել էր։ Կիթառը՝ նկարազարդված դեղին, մոխրագույն և սև գույներով, մտադիր են փոխանցել իտալական Մականյո քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանին։