Արա Բաղդասարյանի ցուցահանդեսը նկարիչների միությունում
Հունվարի 15-ին Նկարիչների միությունում կբացվի նկարիչ-գրաֆիկ, «Զանգակ-97» հրատարակչության գեղարվեստական խմբագիր Արա Բաղդասարյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը նախաձեռնվել է նկարչի 70-ամյա հոբելյանի առթիվ:
Արա Բաղդասարյանի ստեղծագործական ժառանգությունը հարուստ է բազմազան աշխատանքներով՝ գրաֆիկական շարքեր, գեղանկարչական գործեր, ավելի քան 1000 անուն գրքերի և այլ հրատարակչությունների նկարազարդումներ:
Արա Բաղադասարյանը կրթություն է ստացել նախ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա Երևանի գեղարվեստա-թատերական և Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտումներում: Այժմ ղեկավարում է Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնը:










