Միշել Լեգրանի համերգը՝ նվիրված Գարանյանի հիշատակին
Մեկնարկել է Միշել Լեգրանի համերգային շրջագայությունը Կրասնոդարի Երաժշտական թատրոնում։ Հայկական արմատներով աշխարհահռչակ երգահանն իր քառյակի հետ ազդարարեց համերգի մեկնարկը «Շերբուրգյան անձրևանոցներ» հայտնի ֆիլմի երաժշտության կատարմամբ։
Հայտնի է, որ Միշել Լեգրանը հանդես կգա Կրասնոդարում երկու համերգով, որոնցից մեկը նվիրված է հանրահայտ ջազմեն Գեորգի Գարանյանի հիշատակին։ Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, համերգի շրջանակում Լեգրանը հանդիսատեսի դատին կներկայացնի Կրասնոդարի «Բիգ բենդի» հետ համատեղ ծրագիրը, որը գլխավորում էր Գեորգի Գարանյանը։
Ինչպես խոստովանել է հանրահայտ երաժիշտը, նա առաջին անգամ է Ռուսաստանի հարավում և «մեծ ցանկություն ուներ լողալ Սև ծովում, բայց եղանակը թույլ չի տալիս»։ «Ստիպված կլինեմ ևս մեկ անգամ ժամանել այստեղ` ամռանը»,- նշել է երաժիշտը ։










