Deep Purple-ի երևանյան համերգի տոմսերն արդեն վաճառվում են

15:39 • 19.01.10

Deep Purple լեգենդար ռոք խմբի երևանյան համերգը տեղի կունենա մայիսի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգի տոմսերի վաճառքի մասին տեղեկությունները, որոնք հայտնվել էին որոշ բլոգերում, համապատասխանում են իրականությանը. դրանք կարելի է գնել Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տոմսարկղում: Տոմսերի գինը տատանվում է 3-55 հազ. դրամի սահմաններում:

Չնայած համերգը տեղի կունենա մայիսին, տոմսարկղի մոտ նկատվում են մարդկանց կուտակումներ. կազմակերպիչներն ավելի վաղ նշել էին, որ տոմսերի արժեքը կփոխվի փետրվարի 8-ից հետո:

Մինչև օրս տոմսերը վաճառվում են զեղչով: Չնայած հարկ է նշել, որ 5 հազ. դրամանոց տոմսերի վրա գրված է, որ գինը չի փոխվի նաև փետրվարի 8-ից հետո:

Հավելենք նաև, որ նախքան Մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը, Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանը մարտին ելույթ կունենա Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ: