Էմիր Կուստուրիցան կնկարահանվի ամուրի հույնի դերում

17:06 • 20.01.10

Սերբ հանրահայտ ռեժիսոր և դերասան Էմիր Կուստուրիցան կնկարահանվի Օլիվյե Օռլեի «Նիկոստրատոս հավալուսնը» ֆիլմում (Nicostratos the Pelican), որը վերջինիս կինոռեժիսորական դեբյուտն է:

Կուստուրիցային վստահվել է ամուրի հույնի դերը, որն աստիճանաբար վանում է որդուն իրենից, վերջինս էլ իր հերթին որոշում է հավալուսն պահել: Ֆիլմի սցենարի հիմքում Էրիկ Բուասսեի ստեղծագործությունն է, որն անձամբ այն սեցենարի է վերածել:

Կուստուրիցայի մասնակցությամբ նոր ֆիլմի բյուջեն կազմել է 8,6 մլն դոլար, նկարահանումները կկատարվեն Հունաստանում ապրիլ-մայիս ամիսներին:

Օլիվյե Օռլեն ռեժիսորի ասիստենտ է աշխատել Միլոշ Ֆորմանի «Վալմոն» (Valmont) ֆիլմի նկարահանումների ժամանակ: