Սովորական Ցեղասպանություն. ֆիլմի պրեմիերա

11:45 • 22.01.10

Այսօր՝ ժամը 22:30-ին, Հայաստանի hանրային հեռուստաընկերության եթերով կցուցադրվի «Բաքու, հունվար` 1990. Սովորական Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը: Պրեմիերան կայացել է հունվարի 19-ին Բաքվում՝ հայերի ջարդերի 20-ամյակին նվիրված՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ:

1990թ. հունվարի 13-19-ի դեպքերի մասին պատմող այս ֆիլմն առաջինն է «Սովորական Ցեղասպանություն» ծրագրում, որի շրջանակներում կպատրաստվեն վավերագրական ֆիլմեր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության, մասսայական բռնությունների և բռնի տեղահանման մասին:

Նշենք, որ «Բաքու, հունվար`1990. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմն արդեն թարգմանվել է անգլերեն և ռուսերեն լեզուներով: Մոտ ապագայում նախատեսվում է ֆիլմի ցուցադրումը տարբեր երկրներում, ֆիլմը տարածվելու է նաև համացանցով և խտասկավառակների միջոցով: