Հոբելյանական համերգ` ի պատիվ Էդգար Հովհաննիսյանի
Փետրվարի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ` նվիրված կոմպոզիտոտ Էդգար Հովհաննիսյանի 80 ամյակին: Համերգին կմասնակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` դիրիժոր Վարդան Հակոբյանի գլխավորությամբ:
Հոբելյանական համերգի ծրագրում կհնչեն` սյուիտ «Մարմար» բալետից, պասկալիա «Անտունի» բալետից, «3 արմավենի», «Ռոմեո և Ջուլիետ» բալետը և Էդգար Հովհաննիսյանի հեղինակած այլ ստեղծագործություններ:
Էդգար Հովհաննիսյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, պետական մրցանակի դափնեկիր, 32 տարեկանից՝ 1962-68թթ, ղեկավարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, 1970-74թթ. եղել է երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, իսկ ավելի ուշ՝ 1986-92թթ., պետկոնսերվատորիայի ռեկտորն էր: 1998թ. Էդգար Հովհաննիսյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:










