«Ավատարը» ռեժիսորին գրող է դարձրել
«Ավատարի» հաջողությունները ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին այնքան են ոգևորել, որ բլոկբաստերի ստեղծողը որոշել է վեպ գրել կինոնկարի մոտիվներով։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը։
Հիշեցնենք, որ «Ավատարը» էկրան բարձրացավ այս տարվա հունվարի 21-ին՝ միջազգային վարձույթում հավաքելով ռեկորդային 1,6 մլրդ դոլար։ Կինոնկարն ու Ջեյմս Քեմերոնը արժանացան «Ոսկե գլոբուսի», այժմ էլ սպասում են «Օսկար» մրցանակաբաշխությանը, որտեղ ֆիլմը ներկայացված է մի քանի անվանակարգերում։
«Գրքում հնարավոր է անել ավելին, քան կինոնկարում»,- պարզաբանել է Քեմերոնը։ Վեպի սյուժեն մոտ կլինի ֆիլմի սցենարին, կլինեն նաև մանրամասներ և երկխոսություններ, որոնք բացահայտում են Պանդորա ֆանտաստիկ մոլորակի բնակիչների և հերոսների ներաշխարհը։










