Բիլանը կրկին «Եվրատեսիլո՞ւմ»

16:23 • 19.02.10

Ռուսաստանցի հայտնի երգիչ Դիմա Բիլանը նորից ուզում է մասնակցել «Եվրատեսիլին»: Երգիչը որոշում է կայացրել մասնակցել մրցույթի ռուսաստանյան նախընտրական փուլին: Նրա համար գրված երգի երաժշտության հեղինակը «Եվրատեսիլի» մեծ երկրպագու, հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովն է, որը 1995-ին նույնպես մրցույթում ներկայացրել է Ռուսաստանը, և հեղինակել է տարբեր երկրների մասնակիցների երգեր: Բիլանի համար երգի տեքստը գրել է մալթացի մի երգահան:

Բիլանի այս տարվա մրցութային երգը կոչվում է «Սպիտակ գիշերներ»: Երգչի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան վստահ է, որ «եթե Ռուսաստանը ուղարկի երիտասարդ տաղանդավոր մասնակցի, ով փորձ չունի, ապա դժվար թե նա հաջողության հասնի, իսկ Բիլանին Եվրոպայում բոլորն արդեն ճանաչում են: Մենք վստահ ենք, որ նա հրաշալի ելույթ կունենա»:

Ռուսաստանում մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն էր, շուտով հայտնի կդառնան արդեն եզրափակիչ փուլ անցած 25 մասնակիցների անունները: