Էմմին էմիգրանտ չի դառնա
Էմմին և Միհրանն այսօր մեկնել են ԱՄՆ, որտեղ «Եվրատեսիլի» նախընտրական փուլին ներկայացրած երգի հիման վրա կնկարահանեն տեսահոլովակ և կկատարեն երգի վերջնական ձայնագրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էմմիի մայրը` Նադեժդա Սարգսյանը:
«Էմմին չի լքել Հայաստանը և չի լքելու: Այն ինչ մեզ պետք է այսօր Հայաստանում, ունենք, ամենամեծ ժյուրին մեզ համար հանդիսատեսն է, որին շատ շնորհակալ ենք»,- ասաց նա:










