Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

14:52 • 20.02.10

ՅՈՒՆԵԿՕ-ի որոշմամբ` 2000-ից ի վեր փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այն նաև հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 2008թ.։

Մայրենի լեզվի միջազգային օրը նպատակ ունի նպաստել լեզվական և մշակութային բազմազանությանը և բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը։