Մադրիդում տեղադրել են Ռոնալդուի 10 մետրանոց արձանը

13:23 • 22.02.10

Մադրիդի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Պլացա Ռամալեսում, հայտնվել է Կրիշտիանու Ռոնալդուի 10 մետրանոց արձանը։
Իսպանիայի մայրաքաղաքի բնակիչները, սակայն, երկար չեն զմայլվի ֆուտբոլի աստղի արձանով։ Ամենայն հավանականությամբ, հրապարակը շուտով նորից կստանա իր սովորական տեսքը, քանի որ արձանը տեղադրված է միայն որպես Nike-ի գովազդ։