Սերժ Թանկյանի Elect the Dead համերգի ձայնագրությունը Երևանում կցուցադրվի մարտի 16-ին
2009թ. մարտին հայազգի հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Օքլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացրել էր իր Elect the Dead (Ընտրեք մեռյալներին) առաջին ձայնասկավառակը։
Համերգային ձայնագրությունն այժմ ֆիլմի տարբերակով ցուցադրվում է աշխարհի տարբեր երկրներում։ «Բարսեղյան մեդիա գործարանը» մարտի 16-ին՝ ժամը 19-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կազմակերպում է ֆիլմի երևանյան պրեմիերան։ Տոմսերի գինը տատանվում է 1000-4000 դրամի սահմանում։










