Պլասիդո Դոմինգոյին կվիրահատեն

16:45 • 23.02.10

Համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին առաջիկայում կվիրահատեն Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում։ Առողջական խնդիրների պատճառով նա ընդհատել է իր համաշխարհային համերգային շրջագայությունը։ Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

69-ամյա Պլասիդո Դոմինգոն գանգատվում է որովայնի շրջանում սուր ցավերից և վատ ինքնազգացողությունից։ Դոմինգոյի մամուլի քարտուղարը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ վիրահատության է նա ենթարկվելու։

Երգչից, որը նաև ղեկավարում է Վաշինգտոնի Ազգային օպերան և Լոս Անջելեսի օպերան, կպահանջվի վեց շաբաթ վիրահատությունից հետո վերականգնվելու համար։