Լոնդոնում մեկնարկել է Փարաջանովին նվիրված փառատոնը

14:26 • 23.02.10

Լոնդոնի Ազգային թատրոնում փետրվարի 22-ից մինչև մայիսի 9-ը կանցկացվի փառատոն` նվիրված հայազգի հռչակավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Փառատոնի մեկնարկն ազդարարվել է լուսանկարիչ Յուրի Մեչետովի ցուցահանդեսի բացմամբ: Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի ռեժիսորի հարյուրավոր յուրօրինակ լուսանկարներ։

Նշենք, որ սա առաջին աննախադեպ զանգվածային նախագիծ է, որն անցկացվում է Մեծ Բրիտանիայում` «Մոռացված նախնիների ստվերներ», «Նռան գույնը», «Խոստովանանք» և այլ հայտնի ֆիլմերի ռեժիսորի արվեստին ավելի լավ ծանոթանալու համար։