Բուլղարիայում հայագիտության կենտրոն է բացվել

16:54 • 24.02.10

«Մայրենի լեզվի տարի» ձեռնարկի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել Սոֆիայի Սրբ. Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայագիտության նոր կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը վերանորոգվել և վերազինվել է հայ բարերարներ Հակոբյանների ընտանիքի միջոցներով և Հայաստանի դեսպանության օժանդակությամբ:

Միջոցառման մասնակիցներն ունկնդրել են կենտրոնի ուսանողների պատրաստած գրական ներկայացումը, հնչել են Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և Պեյո Յավորովի բանաստեղծությունները: