ՌԱՀՀԿ 15-ամյա գործունեությունը մեկ գրքում

16:33 • 24.02.10

Ռազմական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հրատարակել է 500-էջանոց եռալեզու «ՌԱՀՀԿ-ն՝ 15 տարեկան. Նոր գաղափարների ուժը» վերնագրով գիրք: Ներկայացնելով աշխատությունը՝ ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ «Հայաստանի ուժը պետք է լինի գաղափարների ուժ»։

Գրքում ներառված են հայ և միջազգային բազմաթիվ փորձագետների հոդվածներ` տնտեսական ճգնաժամի, քաղաքական բարեփոխումների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

«Մենք փորձում ենք բարձրացնել հասարակության իրազեկման մակարդակը, օբյեկտիվ վերլուծել իրադարձությունները», – նշեց Կիրակոսյանը։