Նույնասեռական էրոտիկ բալետ Էլթոն Ջոնի կյանքի մասին
Հայտնի բրիտանացի երաժիշտ և երգիչ սըր Էլթոն Ջոնը հայտնել է, որ շուտով կբեմադրվի իր ստեղծագործական բարդ ուղու մասին պատմող բալետ։ Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը։
Էլթոն Ջոնը պատմել է, որ բալետն իրենից կներկայացնի նույնասեռական էրոտիկ բեմադրություն, որի ընթացքում կներկայացվեն հայտնի բրիտանացի երաժշտի ստեղծագործական կյանքի ամենամռայլ դրվագները, այդ թվում՝ Էլթոն Ջոնի՝ թմրադեղերից կախվածության դեմ պայքարի մասին։
Բեմադրության ընթացքում կհնչեն բրիտանացի երաժշտի և նրա երգերի համահեղինակ Բեռնի Թոփինի 15 կատարումներ։ Բեմադրությունը կկոչվի Love Lies Bleeding։ Սպասվում է, որ բալետի պրեմիերան տեղի կունենա ընթացիկ տարվա մայիսին Կանադայում։










