Զրույցներ «Նարեկացի»-ում

10:32 • 24.02.10

Փետրվարի 25-27-ը «Նարեկացի» արվեստի միությունում կանցկացվի «Զրույցներ հայ երաժշտության շուրջ» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում հինգշաբթի միությունը կհյուրընկալի Ալինա Փահլևանյանին: Զրույցի թեման է «Բալուի և տարածաշրջանի երգերը»։

Փետրվարի 26–27-ին զրույցը կվարի բլուլահար Նորայր Քարտաշյան։ Նախատեսվում է նաև անցկացնել վարպետության դաս։