Կիևում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան

16:45 • 25.02.10

Այսօր Կիևի Գոլոսևսկի շրջանի խորհուրդը քննարկել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ քաղաքում հուշարձան կանգնեցնելու՝ տեղի հայ համայնքի առաջարկը։ Հուշարձանը կկանգնեցվի Կիևի Օդեսայի հրապարակում։ Այս մասին հաղորդում է analitika.at.ua կայքը։

Ինչպես նշել է Գոլոսևսկի շրջանային խորհրդի պատգամավոր Արթուր Մարտիրոսյանը, դա շատ կարևոր իրադարձություն է Ուկրաինայի հայ համայնքի և ամբողջ հայ ժողովրդի համար։ Մարտիրոսյանը համոզված է, որ հուշարձանը ավանդական հավաքատեղի կդառնա Կիևի հայերի և ամբողջ Ուկրաինայից մայրաքաղաք եկած հյուրերի համար։