«Մոսկվա» կինոթատրոնի հողատարածքում կկառուցվի եկեղեցի

17:09 • 25.02.10

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով կօտարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Այսպիսի որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում` ընդունելով «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության համապատասխան առաջարկությունը։

Հիշյալ տարածքում կկառուցվի նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նման եկեղեցի։