Գտել են Վան Գոգի անհայտ կտավը

14:14 • 25.02.10

Զվոլե քաղաքի թանգարանում ցուցադրել են Վինսենտ Վան Գոգի աշխատանքը, որը նախկինում համարվել է անանուն վարպետի աշխատանք։ Թանգարանի տնօրեն Ռալֆ Քյոնինգի խոսքերով՝ Ամստերդամում Վան Գոգի թանգարանի փորձագետները հաստատել են, որ Le Blute-fin Mill (Լե Բլյուտ ֆին ջրաղացը) կտավը պատկանում է հայտնի նկարչի վրձնին։ Այս մասին հաղորդում է NRC Handelsblad-ը։

Կտավի ուսումնասիրության և հեղինակի որոշման ժամանակ հաշվի է առնվել գրելու տեխնիկան, կտավի կառույցն ու չափերը, ինչպես նաև կտավի դարձերեսին առկա փարիզյան խանութի կնիքը։

Նշենք, որ ջրաղացի այդ կտավը գնվել է 1975թ. հազար եվրոյին համարժեք գնով Զվոլեի թանգարանի հիմնադրի կողմից։