Իրականացած երազանքները երբեմն ավելի սարսափելի են լինում, քան չիրականացածները
Ռուսաստանահայ հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը գիրք է գրել 90-ականների մոլորված սերնդի մասին։ В Москву! վերնագրով գիրքը պատմում է նրանց մասին, ովքեր ծնվել են գավառում և 90-ականներին շտապել են Մոսկվա, սակայն այդպես էլ չեն կարողացել հասնել իրենց բաղձալի նպատակների իրականացմանը։ Անելանելի վիճակում հայտնվելով՝ ոմանք սկսել են թմրադեղեր օգտագործել, ոմանք էլ նույնիսկ ինքնասպան են եղել։
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր, ՌԴ Հանրային պալատի անդամ Մարգարիտա Սիմոնյանը Взгляд-ին պատմել է, որ ինքը տեղափոխվել է Մոսկվա 2002թ.։ Գիրքը գրել է տասը տարիների ընթացքում։ Ըստ նրա՝ В Москву!-ն ինքնակենսագրական գիրք չէ, այլ պարզապես պատմում է 90-ականների տարբեր երիտասարդների մասին՝ օժտված լավ ու վատ հնարավորություններով։ «Իրականացած երազանքները երբեմն ավելի սարսափելի են լինում, քան չիրականացածները»,– ասել է Մարգարիտան։










