Տիգրան Մուրադյանը թավջութակի իր կատարումները կնվիրի Սպիվակովի հիմնադրամի հոբելյանին
Փետրվարի 28-ին Մոսկվայի Ն.Կ.Ռերիխի անվան միջազգային կենտրոն-թանգարանում տեղի կունենա համերգ՝ նվիրված Վլադիմիր Սպիվակովի Միջազգային բարեգործական հիմնադրամի 15-ամյակին։ Համերգին ելույթ կունենա երիտասարդ հայ թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի երաժիշտ» տիտղոսակիր Տիգրան Մուրադյանը։ Այս մասին հաղորդում է Личные деньги կայքը։
Երիտասարդ երաժիշտը նվիրում է իր կատարումները Սպիվակովի հիմնադրամի հոբելյանին։ 1999թ. Սպիվակովի հիմնադրամը Հայաստանում հայտնաբերել է 13-ամյա տաղանդավոր թավջութակահարին, կրթաթոշակ է նշանակել, ֆինանսավորել նրա մասնակցությունը վարպետության դասերին, փառատոններին և հատուկ Մուրադյանի համար պատվիրել թավջութակ ֆրանսիացի վարպետ Ալան Կարբոնարի մոտ։
Տիգրան Մուրադյանը Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտ է, բազմաթիվ մրցույթների և փառատոնների դափնեկիր։










