Deep Purple-ի և John McLaughlin-ի համերգների տոմսերը՝ զեղչով

09:23 • 26.02.10

VIBROGRAPHUS ընկերությունը Կանանց միջազգային տոնի կապակցությամբ փետրվարի 25-ից մարտի 8-ը կրկին հայտարարում է զեղչ Deep Purple խմբի և Ջոն ՄքԼաֆլինի համերգների տոմսերի համար:

Ինչպես Tert.am–ին հայտնեցին ընկերությունից, ակցիայի շրջանակում Deep Purple խմբի համերգի գները կլինեն նույնը, ինչ մինչև փետրվարի 8–ի թանկացումները։ Իսկ Ջոն ՄքԼաֆլինի դեպքում՝ պարտերի տոմսերի գները կիջնեն 5–10 հազար դրամով։

Հիշեցնենք, որ «Համաշխարհային երաժշտություն» փառատոնի շրջանակում Ջոն ՄքԼաֆլինը Երևանում ելույթ կունենա ապրիլի 28-ին, իսկ Deep Purple-ը` մայիսի 25–ին։