Տրետյակովի պատկերասրահում բացվում է Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը
Մոսկվայի Տրետյակովի պատկերասրահում այսօր բացվում է Մարտիրոս Սարյանի նկարների ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի 130-ամյակին։ Նշենք, որ բացի ծննդյան հոբելյանից՝ ցուցահանդեսի բացումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ուղիղ մեկ դար է անցել, ինչ թանգարանում ցուցադրվել են Սարյանի առաջին նկարները։
Տրետյակովի պատկերասրահը ցուցահանդեսին ներկայացնելու է Սարյանի բոլոր կտավները՝ սկսած առաջին էսքիզներից, երբ Սարյանը նոր էր մասնակցում սիմվոլիստների «Կապույտ վարդ» ցուցահանդեսին, մինչև այն ստեղծագործությունները, որոնք գրվել են Մերձավոր Արևելք կատարած ստեղծագործական ճանապարորդության ժամանակ։










