Կուստուրիցայի ֆիլմը կարող է ներկայացվել «Ոսկե ծիրանին»
Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի երևանյան այցի շրջանակում նախատեսված է նրա հանդիպումը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ղեկավարության հետ։
Այսօրվա ասուլիսին ռեժիսորը հայտնեց, որ իր մասնակցության հարցը կինոփառատոնին արդեն քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարությունում։ Անձամբ ռեժիսորը չբացառեց իր մասնակցությունը «Ոսկե ծիրան»-ին, բայց չկարողացավ հստակեցնել` կոնկրետ որ տարվա փառատոնին։
Կուստուրիցան նաև դժվարացավ պատասխանել լրագրողների այն հարցին, թե հնարավորության դեպքում ինչ ֆիլմ կբերեր Երևան։










