Կուստուրիցան իր հետ Նոյան Տապան կտաներ Ֆելինիի ֆիլմերը

17:15 • 05.03.10

Այսօր կայացած մամուլի ասուլիսում լրագրողները հետաքրքվեցին սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայից, թե եթե նրա վրա դրված լիներ Նոյի առաքելությունը, ինչ կտաներ իր հետ Նոյան Տապան։

«Բարդ հարց է,- խոստովանեց ռեժիսորը՝ հավելելով,- եթե ինձ նման հնարավորություն ընձեռվեր, ես կվերցնեի Ֆելինիի ֆիլմերը»։

Հիշեցնենք, որ Էմիր Կուստուրիցան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով գտնվում է Երևանում և մարտի 5-ին համերգով հանդես կգա իր The No Smoking Orchestra խմբի հետ։