Որոշվել է «Եվրատեսիլ–2010»–ի Ռուսաստանի մասնակիցը

11:57 • 08.03.10

«Եվրատեսիլ 2010»–ին Ռուսաստանը կներկայացնի Պյոտր Նալիչի երաժշտական կոլեկտիվը։ Նա ընտրվել է համազգային քվեարկության արդյունքում։

Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 100 մասնակից։ Կիսաեզրափակիչում մնացել էր 25 մասնակից։ Նալիչի հաղթանակը ռուս փորձագետները բացատրում են փաստով, որ նա բոլոր մասնակիցներից ամենաճանաչվածն էր Ռուսաստանում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ–2010»–ի կիսաեզրափակիչները տեղի կունենան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մայիսի 25–ին և 27–ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 29–ին։