Վախճանվել է պատմաբան Սերգո Միկոյանը
81 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել է հայտնի պատմաբան, հրապարակախոս Սերգո Միկոյանը` ԽՍՀՄ անվանի քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի որդին: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, նա տառապում էր արյան քաղցկեղով:
Սերգո Միկոյանը տասնյակ գիտական աշխատանքների և հրապարակախոսությունների հեղինակ է: Իր ակադեմիական գործունեության ընթացքում նա ձեռք է բերել Լատինական Ամերիկայի գծով ճանաչված մասնագետի համբավ: Պատմաբանը երկար տարիներ ղեկավարել է «Լատինական Ամերիկա» ամսագիրը, իսկ լայն ճանաչում նրան բերել է «Կարիբյան ճգնաժամի անատոմիա» գիրքը:
Միկոյանը պատմական գիտությունների դոկտոր է, աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր էր:










