«Հողմի տիրակալը»` տարվա լավագույն ֆիլմ
Ամերիկյան կինոակադեմիան տարվա լավագույն ֆիլմ է ճանաչակել «Հողմի տիրակալը» ֆիլմը: «Օսկարի» 82-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել էին նաև «Ավատար», «Կրթություն», «Անտեսանելի կողմը», «Շրջան N 9», «Անփառունակ սրիկաները», «Ճիգ գործադրիր» ("Тужься"), «Լուրջ մարդը», «Վերև» և «Երանի երկնքում լինեի» ֆիլմերը:
Առաջին անգամ գլխավոր անվանակարգում ներկայացված են եղել ոչ թե 5, այլ 10 ֆիլմ:
Տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել «Հողմի տիրակալը» ֆիլմի ռեժիսոր Քեթրին Բիգելոուն:
Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել արգենտինական «Նրա աչքերի գաղտնիքը» ֆիլմը, որի ռեժիսորն է Խուան Խոսե Կամպանելան:
Տղամարդու լավագույն դերակատարման համար «Օսկար» է ստացել Ջեֆ Բրիջեսը («Խելառ սիրտը» ֆիլմի համար), իսկ կնոջ լավագույն դերակատարման համար արձանիկ է ստացել Սանդրա Բալոկը («Անտեսանելի կողմը»):










