Հայտնի ռուս դիրիժորը կայցելի Երևան

13:12 • 09.03.10

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարության հրավերով Երևանում հանդես կգա 21-րդ դարի ամենավառ երիտասարդ դիրիժորներից մեկը՝ Էդուարդ Դյադյուրան։

Ինչպես Tert.am-ի թղթակցին հայտնեց դիրիժորի մամուլի քարտուղար Ալեքսանդր Դանիլովը, մարտի 12-ին օպերայի թատրոնում Դյադյուրայի խմբավարությամբ կհնչի Վերդիի «Տրավիատա» օպերան։

Հայտնի դիրիժորը ելույթ է ունեցել մի շարք երկրներում։ Որպես մենակատարներ նրա հետ հանդես են եկել Դենիս Մացուևը, Նիկոլայ Բասկովը, Կարեն Կորնիենկոն, Սերգեյ Տարասովը և այք։ Դյադյուրայի գլխավորությամբ հնչել են «Աիդա», «Տրավիատա», «Ֆիգարոյի հարսանիքը», «Եվգենի Օնեգին» և մի շարք այլ օպերաներ։