Այսօր DJ-ների համաշխարհային օրն է

10:48 • 09.03.10

Մարտի 9-ը Դիջեյների (DJ) համաշխարհային օրն է: Այն տոնում են արդեն մոտ մեկ տասնամյակ: Այդ օրը աշխարհի տարբեր անկյուններում բնակվող DJ-ներն իրենց օրվա աշխատանքի հասույթը տրամադրում են տարբեր մանկական հիմնադրամների:

Արդեն մի քանի տարի է, ինչ այս տոնին միացել են հանրահայտ հեռուստաընկերություններ և ռադիոկայաններ` MTV, Radio 1, Galaxy, Mixmag, DJ, Muzik, Hello, Face, Loaded և FHM: Հիմնական միջոցառումների կազմակերպիչներն են World DJ Fund և Nordoff Robbins Music կազմակերպությունները:

DJ-ը անգլիական ծագում ունի. այն առաջացել է disc jockey արտահայտությունից: Հիմնականում առանձնացնում են DJ-ների երկու տեսակ` գիշերային ակումբներում նվագող և ռադիոկայաններում աշխատող:

Համաշխարհային այս տոնը միջոցառումներով կնշեն նաև հայ DJ-ները: