Գյումրիում կվերաբացվի «Պատվո բլուր» հուշահամալիրը
Գյումրիում 2010թ. մայիսի վերջին, հունիսի սկզբին տեղի կունենա Պատվո բլուր հուշահամալիրի վերաբացման արարողությունը։ «Պատվո բլուրը» գտնվում է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական բանակի 156 զոհված սպաների շիրիմի վայրում։ «Պատվո բլուրը» կբացվի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ։
Հուշահամալիրի վերականգնման նախագիծն իրականացվում է ՌԴ Ուլյանովսկի շրջանի և Շիրակի մարզի օժանդակությամբ։ Աշխատանքների համակարգման համար ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Հուշահամալիրի հիմնական բաղադրիչն է լինելու Բ. Միկեշինի հեղինակած 13-մետրանոց հուշարձանի կրկնօրինակը, որը կանգնեցվել էր 1909թ. Կարսում, և որը հետագայում պայթեցրել էին թուրքերը։ Նոր հուշարձանի հեղինակն է Յուրի Մինասյանը։










