Մեդվեդևը կպարգևատրի Ջիվան Գասպարյանին
ԱՊՀ երկրների միջազգային մրցույթը լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանին դափնեկրի կոչում է շնորհել։ Ինչպես երաժիշտը լրագրողներին տեղեկացրեց Երևանի կոնյակի գործարանում կայացած մամուլի ասուլիսում, ապրիլի 9-ին Մոսկվայում նրան մեդալով կպարգևատրվի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նախատեսվում է նաև դրամական պարգև։
Tert.am-ի խնդրանքով Ջիվան Գասպարյանը պատմեց նաև իր ապագա ստեղծագործական ծրագրերի մասին։ Անվանի դուդուկահարը պատմեց, որ բազմաթիվ հրավերներ ունի, բայց պատմեց միայն ապրիլ-մայիս ամսվա ծրագրերի մասին։ Մյուս հրավերներն առայժմ գաղտնի են պահվում։
Այսպիսով, ապրիլի 17-ին երաժշտին սպասում են Իտալիայում, որտեղ ապրիլի 22-27-ը նա ելույթ կունենա Իտալիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգները կանցկացվեն երեք քաղաքներում։ Արդեն մայիսին Ջիվան Գասպարյանը կայցելի Հոլանդիա։










