Ջիվան Գասպարյանը հիմնում է դուդուկահարների դպրոց
Ջիվան Գասպարյանի վաղեմի երազանքը՝ հիմնել անվճար երաժշտական դպրոց, շուտով կիրականանա. Առաջիկայում կգործի դուդուկահարների դպրոցը: Այս մասին երեկ Կոնյակի գործարանում կայացած մամուլի ասուլիսում ասաց աշխարհահռչակ դուդուկահարը՝ պատասխանելով Tert.am–ի հարցին։
«Վաղուց այդ նպատակն ունեմ հավաքել որբանոցի երեխաներին և անվճար սովորեցնել»,– ասաց նա` հավելելով, որ մտադիր է իր սաներին տալ ամբողջական երեժշտական կրթություն։
«Ուզում եմ, որ նրանք դառնան կատարյալ արտիստ, սովորեն երգել, նվագել ոչ միայն դուդուկ, այլ նաև դաշնամուր, որպեսզի զարգանան և չնվագեն հարսանիքներում ու թաղումներում»,– նշեց Վարպետը։
Ջիվան Գասպարյանը հայտնեց, որ վերջերս լոնդոնյան համերգից հետո Անգլիայի թագուհու հետ հանդիպմանը թագավորական ընտանիքը անակնկալ է մատուցել Ջիվան Գասպարյանին՝ պատրաստակամություն հայտնելով օգնել դուդուկահարների դպրոցի ստեղծման հարցում։










