Կիրկորովը դեռ սիրահարված է Պուգաչովային

09:45 • 20.03.10

Ֆիլիպ Կիրկորովը ОК ամսագրին տված հարցազրույցում բավական անկեղծացել է՝ խոսելով իր միայնության, սիրո ու թշնամիների մասին։ Կիրկորովը նշել է, որ ինքը կոչված է լինել միայնակ, սակայն իր միայնությունը հստակ պատճառներ չունի։

Ֆիլիպ Կիրկորովն ասել է, որ ինքը ընկերներ չունի, իսկ թշնամիներ` որքան կուզեք։ «Օրինակ՝ Վիտյա Դրոբիշը...»,- նշել է Կիրկորովը՝ հավելելով, որ ինքն ամենևին էլ տեղյակ չէ, թե ինչ վատություն է արել Դրոբիշին։

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա այս հարցում Ֆիլիպ Կիրկորովը նախնըտրում է չխոսել մանրամասնությունների մասին։ Առայժմ նա ընտանիք կազմելու մտադրություն չունի, իսկ կանանց մասին բոլոր հիշողությունները տանում են Ալլա Պուգաչովայի մոտ։ Նրանք ամուսնալուծվել են 5 տարի առաջ։ Կիրկորովն ասել է, որ իր ընտանեկան կյանքն Ալլայի հետ այնքան գունեղ է եղել, որ ոչ մեկի հետ դա չի կրկնվի։

Ֆիլիպ Կիրկորովը նաև խոստովանել է, որ Ալլա Պուգաչովայի հանդեպ տածած զգացմունքները շատ անկեղծ էին, ավելին՝ «այո´, դա իսկական սեր էր... Ամենածիծաղելին այն է, որ ես մինչ օրս սիրահարված եմ նրան»։