«Նիգ-Ապարանը» «Արի Տուն» ծրագրին նվիրել է «Արի Տուն» երգը

12:34 • 20.03.10

Մարտի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպության պատվիրակությանը, որը պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ նոր երգ է նվիրել նախարարությանը։

Ըստ Հովսեփյանի` երգի նվիրատվությամբ իրենք փորձել են մասնակցություն ունենալ «Արի Տուն» ծրագրին։ Նա կարևորել է հայ ժողովրդի միասնության գաղափարը։

Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի կենդանի կատարմամբ հնչել է «Արի Տուն» երգը, որի խոսքերի հեղինակն է Սերգեյ Հարությունյանը։

Նախարարը Աղվան Հովսեփյանին է հանձնել շնորհակալագիր, իսկ երգի ստեղծման մասնակիցներին` «Արի Տուն» ծրագիրը խորհրդանշող նվերներ։