Հայ արիական միաբանությունը նշել է Վահագնի ծնունդը

11:18 • 22.03.10

Մարտի 21-ին Հայ արիական միաբանության նախաձեռնությամբ Գառնու տաճարում կայացել է Հայոց ամանորի տոնակատարությունը և Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարությունը:

Տոնակատարությանը մասնակցել են Հայ արիական միաբանության, Հայ ազգայնականների համախմբման անդամները, սփյուռքահայեր, Հայաստանի եզդի արևապաշտական համայնքի ներկայացուցիչներ` շեյխ Մաջիթի գլխավորությամբ, ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչներ, Իրանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ և այլք:

Տոնական ծեսն անցկացրել են Հայ արիական միաբանության հոգևոր դասի առաջադրած քրմի թեկնածուները, քուրմ Մանուկը և ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Տոնական գինեձոնով և կրակի վառման ծիսակարգով փառաբանվել է Վահագն Աստվածը:

Ներկաները միմյանց շնորհավորել են Երկրային ու Երկնային Գարունների առթիվ։