Լաուրա Մարտիրոսյանը՝ Կիևի միջազգային ջազ փառատոնում

12:00 • 23.03.10

Ապրիլի 15-ից 18-ը Խարկովում տեղի կունենա KHARKIV ZA JAZZ FEST չորրորդ միջազգային փառատոնը։ Ինչպես հաղորդում է «Երկրամասը», Խարկովի օպերայի և բալետի թատրոնի մեծ սրահի բեմում չորս օր շարունակ հանդես կգան լավագույն ջազ երաժիշտները՝ Ջոն Սքոֆիլդը, Գոնզալո Ռուբալկաբան, Մինա Ագոսին, Աննա Չայկովսկայան, Free Spoken Band-ը, ընդհանուր թվով՝ 13 կատարողներ և համույթներ։

Համերգային օրերի շրջանակում կներկայացվեն պրեմիերաներ, անսպասելի ստեղծագործական միություններ, ջազային նոր ձայնասկավառակների շնորհանդեսներ։ Թատրոնի մեծ բեմում կհնչեն նաև հայկական մեղեդիներ։ Փառատոնի բացման օրը՝ ապրիլի 15-ին, ելույթ կունենա նաև LeLa Brazil Project-ը՝ Լաուրա Մարտիրոսյանի մասնակցությամբ։ Համույթը հանդես կգա բոլորովին նոր՝ հայկական ծրագրով։

Հավելենք, որ LeLa Brazil Project-ը հայտնի է Ուկրաինայում որպես բրազիլական երաժշտությամբ ներշնչված ջազային համույթ Կիևից։