Հայտնաբերվել է Ռաֆայելի ստորագրությամբ առաջին կտավը

12:25 • 23.03.10

Հայտնաբերվել է Վերածննդի դարաշրջանի իտալացի վարպետ Ռաֆայել Սանտիի ստորագրությունը կրող առաջին աշխատանքը։ Գիտնականները գտել են նկարչի ինքնագիրը կտավի վրա, որը մոտ 300 տարի եղել է մասնավոր հավաքածուներում։ Այս մասին հաղորդում է Discovery News-ը։

Իկոնագրաֆիկական սյուժեով կտավը հայտնի է որպես սբ. Կատերինայի խորհրդավոր նշանադրությունը։ Կտավը թվագրվում է 1499թ.։ Ստացվում է, որ 1483թ. ծնված Ռաֆայելը գրել է այն 15-16 տարեկան հասակում։

Լեոնարդո դա Վինչիի թանգարանի տնօրեն Ալեսանդրո Վեցոսիի խոսքով՝ լաբորատոր ուսումնասիրությունները հաստատել են իտալացի վարպետի ինքնագրի իսկությունը։