Հայկական ինտերնետ համայնքն ընդդեմ Ալեգրովայի

12:31 • 24.03.10

ՌԴ ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովան այս տարվա ապրիլի 24-ին պատրաստվում է համերգ տալ Վորոնեժ քաղաքում։ Այս տեղեկությունը մեծ արձագանք է առաջացրել Ռուսաստանի հայ համայնքում և համացանցում։ Մասնավորապես, հայկական ինտերնետային խմբերը հանդես են եկել Ալեգրովայի համերգը տապալելու կոչով։

Նրանք հիշեցնում են, որ Իրինա Ալեգրովան ազգությամբ հայ է, իսկ ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Բոլոր նրանց, ովքեր դեմ են համերգի անցկացմանը, հաղորդագրության հեղինակները կոչ են անում ձեռնարկել համապատասխան քայլեր։ Ցանկացողները կարող են նամակ ուղարկել Իրինա Ալեգրովային վերջինիս պաշտոնական կայքից։