Ռիվասը կերգի երկրորդը

11:45 • 24.03.10

«Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը հանդես կգա երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում երկրորդ համարի տակ։ Այդ մասին ասվում է մրցույթի պաշտոնական կայքում։

Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 27-ին Օսլոյում, հանդես կգան Լիտվան, Իսրայելը, Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սլովենիան, Իռլանդիան, Բուլղարիան, Կիպրոսը, Խորվաթիան, Վրաստանն ու Թուրքիան։ Հիշեցնենք, որ Ռիվասը հանդես կգա Apricot Stone երգով։

Tert.am-ի խնդրանքով Armenia Production պրոդյուսերական կենտրոնի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը մեկնաբանեց վիճակահանության արդյունքները։

«Անկախ նրանից, թե ում հետ հանդես կգանք, մենք պատրաստվում ենք մրցույթին և շատ լրջորեն, մշակվում են նոր օրիգինալ մոտեցումներ։ Ըստ էության՝ այնքան էլ կարևոր չէ, թե ում հետ մենք հանդես կգանք երկրորդ կիսաեզրափակիչում, նրանք բոլորն էլ մրցույթի մասնակիցներ են»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը։