«Մոսկվա» կինոթատրոնի բաց դահլիճի ճակատագիրը որոշել են ոչ թափանցիկ որոշմամբ. ՄԽԿ

09:51 • 25.03.10

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագրի հայ շրջանավարտների միությունը բաց նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որում իրենց մտահոգությունն են հայտնում «Մոսկվա» կինոթատրոնի բաց դահլիճի ճակատագրի առնչությամբ։

Միությունը, մասնավորապես, մտահոգված է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը «Մոսկվա» կինոթատրոնի բաց դահլիճը պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանների ցուցակից հանելու որոշում է կայացրել առանց հանրության ներգրավման կայացված ոչ թափանցիկ որոշմամբ։

Ելնելով ՀՀ-ում ժողովրդավարական հաստատությունների կայացման և, մասնավորապես, Երևան քաղաքի հանրային տարածքների մասին որոշումներում հասարակության պարտադիր մասնակցության սկզբունքներից՝ ՄԽԿ հայ շրջանավարտների միությունը պահանջում է վերանայել և չեղյալ համարել նշված որոշումը, ինչպես նաև հետագայում ձեռնպահ մնալ Երևանի հանրային տարածքների և մշակութային արժեքների տնօրինման մասին առանց հանրային քննարկումների որոշումներ ընդունելուց։